Արդեն օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Փրկվածը» ֆիլմի շնորհիվ տարվա լավագույն դերասան մրցանակը ստանալուց հետո, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

 

«Շատ շնորհակալ եմ ամբողջ ակադեմիային՝ նման անհավանական պատվի համար: «Փրկվածը» ֆիլմն անհավատալի դերասանական կազմի և անձնակազմի անխոնջ զոհաբերության արդյունքն է: Նրանց անվերջ աջակցությունն ու նվիրվածությունն այս նախագծին՝ միակ պատճառն է, որ ես կարող եմ ընդունել այս մրցանակը: Այս հաղթանակը նույնպես կարևոր հնարավորություն է՝ կլիմայի փոփոխությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար, և գործողությունները հենց հիմա պետք է ձեռնարկվեն բոլորիս կողմից»: