Պոկերի հայազգի «արքա» Դեն Բիլզերյանը իր ինսթագրամում տեղեկացրել է իրեն հետևող օգտատերերին, որ 600 հազար դոլարով գրազ է եկել ու պատրաստվում է 48 ժամում Լոս Անջելեսից հեծանիվով հասնել Վեգաս:
«Ես կարող եմ հեծանիվով 48 ժամում Լոս Անջելեսից գնալ Վեգաս։ Արդեն 18 տարի հեծանիվ չեմ վարել և մարզվելու համար ունեմ մեկ ամիս», -գրել է Դենը: