Դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով օրեր առաջ ներկայացրեց իր նոր երգն ու տեսահոլովակը, իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով իր հետևորդներին, որ Ավետ Բարսեղյանի կողմից հաճելի նվեր է ստացել:
«Ահա, թե ինչ ցնցող կեպի է ինձ նվիրել Ավետ Բարսեղյանը: Իմ ընկերոջ ոսկե ձեռքերի աշխատանքն ինձ համար ամենից թանկն է: Ինչպես ասում են, տաղանդավոր մարդ, տաղանդավոր՝ ամեն ինչում ու դրա ապացույցն արդեն տեսնում եք: Շնորհակալ եմ Ավետ Բարսեղյան ջան»,- գրել է երգչուհին: