Շուշան Պետրոսյանը Սբ. Վալենտինի կապակցությամբ ստացել է երևի թե այս տոնը խորհրդանշող ամենագեղեցիկ նվերը' ամուսնության առաջարկություն, իր ամուսնու կողմից։ Քանի որ այս տոնը հոբելյանական նշանակություն ունի նրանց համար: Շուշան Պետրոսյանը ամեն տարի ստանում է ծաղիկներ և թանկարժեք զարդեր։

Արևիկ Ուդումյանը հիշեց 2000թ. ստացած նվերը ճմրթված բաժակ էր, որի վրա գրված էր «Я люблю тебя не смотря на твои недостатки» խոսքերը։ Մյուս նվերը, որ նա հիշեց դա մի հետաքրքիր անակնկալ էր. նրա պատուհանի տակ մոմերով գրել էին իր անվան տառերը։ Արևիկը նշեց, որ ինքը միշտ նվիրում է պետքական իրեր։ 

Էդգար Ռոստոմյանի ստացած նվերները շատ յուրօրինակ են։ Առաջինը նա պատմեց Moulin Rouge–ից բերված զառի մասին, որի վրա առկա են նկարներ Կամասուտրայից: Երկրորդ հետաքրքիր նվերը, դա փղի կնճիթով ներքնազգեստն է։ Էդգարը իր կնոջը նվիրում է ծաղիկներ, փուչիկներ, զարդեր։ 

Սյուզի Մելիքյանը համարելով Սբ. Վալենտինի օրը անձնական տոն, նշեց միայն դպրոցում ստացած բացիկների մասին, իսկ իր նվիրած նվերներից' սրտիկները և smilk-ները։