Ամերիկուհի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը, որը փետրվարի 20-ին տոնելու Է իր 50-ամյակը, United Airlines’ Rhapsody հանդեսին պատմել Է այդ տարիքին հասնելուց հետո մոդելային բիզնեսից հեռանալու մտադրության մասին:

 

«Ես վստահ եմ, որ դեռ կնկարահանվեմ շուրջ 10 տարի, բայց արդեն ոչ որպես մոդել: Ինձ Էլ ի՞նչ Է հարկավոր անել: Ես այլեւս չեմ կարող կրկին եւ կրկին իմ մեջ նոր շերտեր բացել, ինձ ինչ-որ բան ապացուցել: Ես դա այլեւս չեմ ցանկանում»,-ասել Է մանեկենուհին:

 

Մոդելը նշել Է, որ եթե իրեն առաջարկեին մի քանի տարով երիտասարդանալ, ինքը կհրաժարվեր: «Ես ցանկանում եմ շուտ տեսնել իմ թոռներին ու ծոռներին, այլ ոչ թե շրջվել դեպի անցյալը»,-ասել Է գերմոդելը:

 

2015 թվականի սեպտեմբերի 29-ին լույս Է տեսել Քրոուֆորդի Becoming գիրքը, որում նա պատմել Է իր կյանքի ուղու, որպես գերմոդել կայանալու եւ այն դասերի մասին, որոնք իրեն տվել Է մոդելային բիզնեսը: Հրատարակության մեջ հրապարակված են Քրոուֆորդի ամենահայտնի լուսանկարներից մի քանիսը:

 

Սինդի Քրոուֆորդն ամերիկուհի գերմոդել Է, հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի: 1980-ական թվականների վերջից եւ 1990-ական թվականների ընթացքում եղել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ բարձր վարձատրվող մանեկենուհիների թվում: 1995 թվականին նկարահանվել Է «Ազնիվ խաղ» ֆիլմում: 1991-ից մինչեւ 1995 թվականն ամուսնացած Է եղել դերասան Ռիչարդ Գիրի հետ: 1998 թվականին դարձել Է ռեստորանատեր Ռենդի Հերբերի կինը, որի հետ ամուսնությունից ունեցել Է երեք զավակ: