ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համանագրով վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Այս մասին հայտարարվեց հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` նվագախմբի 10-ամյակին նվիրված հոբելյանկան միջոցառման ժամանակ:


«Շատ շնորհակալ եմ ինձ այս բարձր կոչմանն արժանացնելու համար: Այն, ինչ նվագախումբն այսօր ունի, համատեղ ուժերով ենք ձեռք բերել: Ունենք շատ լավ պատմություն, լավ ձեռքբերումներ: Շնորհակալ ենք պետությանը, որը միշտ սատարում է մեր մտքերին, գաղափարներին և մեզ առաջ տանող գաղափարին է հավատում. դա ամենակարևորն է: Երաժշտությամբ մենք կարողացանք ստեղծել այն մթնոլորտը, որը մեզ համար թանկ է: Անսահման սերը երաժշտության հանդեպ և գաղափարը, երազանքը, որին մենք հավատում էինք, իրականացավ»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը:

 

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարի խոսքով` ինքը շնորհակալ է նվագախմբի բոլոր երաժիշտներին:

 

«Շնորհակալ եմ, որ ինձ «դիմանում եք» արդեն 10 տարի : Դժվար աշխատանք էր, բոլորիդ շատ սիրում եմ, մենք մի ընտանիք ենք, մի թիմ, և այն գաղափարը, որ մեզ միավորեց, էլ ավելի է ուժեղացել տարիների ընթացքում: Մենք շարունակելու ենք երազել: Մենք երազում ենք: Չէ՞ որ մենք պայքարող, հաղթող, անկախ Հայաստանի ծնունդն ենք: Դա մեզ համար ամենակարևորն է»,-շեշտեց Սերգեյ Սմբատյանը:

 

Սերգեյ Սմբատյանը ծնվել է 1987-ին Երևանումերաժիշտների ընտանիքումՉորս տարեկանում սկսել է ջութակ նվագել իր տատի՝ Տ.Հայրապետյանի մոտ

Հետագա կրթությունը շարունակել է պրոֆեսորներ Բագրատ Վարդանյանի և Զախար Բրոնի ղեկավարությամբ:


ՍՍմբատյանի կարիերան որպես ջութակահար սկսվել է 13 տարեկանումԱյնուհետև Ս.Սմբատյանի մոտ հետաքրքրություն է առաջացել հանդեպ նվագախումբըև նա ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաուսանելու 

սիմֆոնիկ դիրիժորություն պրոֆեսոր Յուրի Դավթյանի դասարանում

Նաև զուգահեռաբար սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում:


2005-ին 18-ամյա Սմբատյանը հիմնել և մինչ օրս ղեկավարում է Հայաստանի երիտասարդական

նվագախումբըորպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր