PSY կեղծանունով հայտնի հարավկորեացի ռեփեր Պակ Չժե Սանի նոր հոլովակը՝ «Daddy»-ն, հրապարակման պահից անցած երկու ամսից էլ պակաս ժամանակաընթացքում ավելի քան 100 մլն դիտում է հավաքել YouTube ինտերնետ-պորտալում: Այդ մասին հունվարի 19-ին հաղորդել է նրա հետ համագործակցող YG Entertainment պրոդյուսերական ընկերությունը:
Այսպիսով՝ PSY-ն դարձել է առաջին հարավկորեացի կատարողը, որի չորս երաժշտական տեսահոլովակներն անընդմեջ կարողացել են հասնել այդ ցուցանիշին: Նրա «Gangnam Style» ամենահայտնի հոլովակի դիտումների թիվը YouTube-ում մոտենում է 2,5 միլիարդի: Դրան 920 մլն հանդիսականներով հետեւում են «Gentleman»-ը և «Hangover»-ը՝ 241 մլն «քլիքով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: