Հայտնի երգչուհի Սելին Դիոնի ամուսինը՝ Ռենե Անժելիլը, մահացել է քաղցկեղից: Տղամարդը մահացել է 73 տարեկանում՝ Լաս Վեգասում գտնվող իր տանը:

 

Ինչպես գրում է People ամսագիրը, նա երկար ժամանակ պայքարում էր սարսափելի հիվանդության դեմ:

 

Դիոնի ամուսինը համատեղությամբ եղել է նաև երգչուհու մենեջերը: Նրանք ունեն երեք երեխա: