The Huffington Post ամերիկյան հրատարակությունը հունվարի 11-ին մահացած բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուիին եւ նրա կնոջը՝ 1970-ական թվականների թոփ-մոդել Իմանին, ճանաչել Է աշխարհի ամենամոդայիկ զույգը:
ԶԼՄ-ն նյութ Է նվիրել զույգի ոճին՝ այն լուսաբանելով 13 արխիվային լուսանկարներով: Բոուիի համար դյուրին չի եղել համապատասխանել նորաձեւությանը, բայց նրա կնոջը դա հաջողվում Էր, ասված Է տեքստում:
Դեւիդ Բոուին հունվարի 10-ին 69 տարեկան հասակում մահացել Է լյարդի քաղցկեղի դեմ 18-ամսյա պայքարից հետո: Մահվանից առաջ արտիստը թողարկել Է Blackstar նոր ստուդիական ալբոմը:
Բոուին սոմալիական ծագում ունեցող Իման Աբդուլմաջիդի հետ ամուսնացել Է 1992 թվականի ապրիլին. պսակադրությունը տեղի Է ունեցել Ֆլորենցիայում: Փեսացուն ինքն Էր գրել հանդիսավոր արարողության երաժշտությունը: Բոուիի եւ Իմանի ամուսնությունից ծնվել Է նրանց դուստրը՝ Ալեքսանդրան, որն այժմ 15 տարեկան Է: Երաժիշտը նաեւ որդի ունի առաջին ամուսնությունից: