ԱՄՆ-ի կինոակադեմիան հրապարակել է այն ֆիլմերի շորթ-լիսթը, որոնք հավակնելու են «Օսկար» մրցանակին:
Ցուցակում տեղ են գտել Ժակո Վան Դորմելի «Նորագույն կտակարան» (Բելգիա), Սիրո Հերրի «Օձի գրկում» (Կոլուբմիա), Տոբիաս Լինդհոլմի «Պատերազմ» (Դանիա), Ջուլիո Ռիչիարելլիի «Ստի լաբիրինթոս» (Գերմանիա), Նաջի Նաբու Ավարի «Հպարտություն» (Հորդանան), Դենիզ Համզե Էրգյուվենի «Մուստանգ» (Ֆրանսիա), Լասլո Նեմեշի «Սավուղի որդին» (Հունգարիա), Փեդդի Բրետնեկի «Վիվա» (Իռլանդիա) եւ Կլաուս Հյարյոյի «Սուսերամարտիկը» (Ֆինլանդիա) կինոնկարները:
«Օսկար» մրցանակի անվանակարգորդները հայտնի կդառնան եկող տարվա հունվարին: