Լեգենդար Deep Purple բրիտանական խումբը ներառվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում, որը գտնվում Է ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում (Օհայոյի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին հաղորդվում Է կազմակերպության պաշտոնական կայքում:
Արարողությունը, որի ընթացքում Deep Purple-ը, Chicago ամերիկյան ռոք խումբը, բլյուզ-ռոք-կիթառահար Սթիվ Միլլերը եւ մի շարք այլ կատարողներ պաշտոնապես կմտնեն ռոք-ն-ռոլի Էլիտար հանրակցություն, կկայանա Նյու Յորքում 2016 թվականի ապրիլին:
Կանոններին համապատասխան, կատարողին կամ խմբին Փառքի սրահում ներառելու համար անհրաժեշտ Է, որ նրանց առաջին ձայնագրության թողարկման պահից անցնի առնվազն 25 տարի: Այդ հանրակցության առաջին նիստը կայացել Է 1986 թվականին, երբ դրանում ընդունվեցին միանգամից 10 երաժիշտներ, այդ թվում՝ Չաք Բերին, Ջեյմս Բրաունը, Ռեյ Չառլզը, Բադի Հոլլին եւ Էլվիս Փրեսլին: Ավելի ուշ ի թիվս ուրիշների այդ պատվին արժանացան The Beatles-ը, Բոբ Դիլանը, Բի Բի Քինգը եւ The Rolling Stones-ը:
Deep Purple խումբը ձեւավորվել Է 1968 թվականին: Նրասկզբնական կազմում Էին Ռոդ Էվանսը, Ռիչի Բլեքմորը, Ջոն Լորդը, Իեն Փեյսը եւ Նիք Սիմփերը: Խմբի գոյության ավելի քան 40 տարվա ընթացքում նրա կազմը քանիցս փոխվել Է. ընդհանուր առմամբ տարբեր ժամանակներում խմբի կազմում հանդես Է եկել 14 մարդ: Թմբկահար Իեն Փեյսը միակ երաժիշտն Է, որը միշտ եղել Է Deep Purple-ի կազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը'EPA