Ընդամենը մի քանի օրից մարդկությունը կդիմավորի 2016 թվականը: Յուրաքանչյուրն իր նախընտրած ձևով կդիմավորի այն, իսկ թե ինչպես դա կանի երգչուհի Իրինա Հարությունյանը, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել հենց երգչուհուց:
2015-ը կարծես թե հաջողված էր երգչուհու կարիերայի համար, քանի որ նրա «Անգիտակցաբար» տեսահոլովակն ընդունվեց երկրպագուների կողմից:
2016-ը դեռևս չեկած, բայց Իրինան արդեն որոշել է՝ նոր տեսահոլովակն անպայման կնկարահանվի:
Իր ստեղծագործական պլանների մասին կիսվելով մեզ հետ՝ Իրինան ասաց. «2016-ին նոր տեսահոլովակ անպայման թողարկելու եմ: Երգը դեռևս ամբողջովին պատրաստ չէ, խոսքերի հեղինակը, հավանաբար, ես կլինեմ»:
Պատմեց մեզ, որ այս տարին ևս բացառություն չի լինի, և նա, ինչպես իր բազմաթիվ այլ գործընկերներ, Ամանորը կդիմավորի աշխատանքային մթնոլորտում. «Այս տարի աշխատանքիս բնույթից ելնելով՝ Ամանորի գիշերը կդիմավորեմ Աղվերանում»,- ասաց Իրինան:
Գերծանրաբեռնվածության պատճառով ընտանեկան հանգիստը երկրորդ պլան է մղել. Ամանորի գիշերն անպայման կաշխատի, իսկ թե հետո ինչ կանի՝ դեռևս չի կողմնորոշվել:
Մենք չէինք կարող չհարցնել նաև, թե երգչուհին ինչ ակնկալիքներ ունի Ձմեռ պապիկից: Իրինան նշեց, որ նյութական ոչ մի իր չի ակնկալում և ավելի կարևորում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սերը, երջանկությունը և խաղաղությունը:
Զրուցեց՝ Լուսինե Հարությունյանը