Ձայնագրման ամերիկյան ակադեմիան հրապարակել Է «Գրեմմի» մրցանակի 2015 թվականի հավակնորդների ցուցակը: Առավել շատ անվանակարգեր ունի ռեփեր Քենդրիք Լամարը՝ 11 դիրք: Երգչուհի Թեյլոր Սվիֆթը եւ The Weeknd մականունով երգիչ Աբել Թեսֆայեն ունեն 7-ական դիրք: Florence and the Machine եւ Alabama Shakes խմբերն ունեն 4-ական դիրք:

 

Քենդրիք Լամարը 2015 թվականին թողարկել Է իր երրորդ սկավառակը՝ To Pimp a Butterfly-ը, որը «Տարվա ալբոմը» անվանակարգում մրցում Է այնպիսի աշխատանքների հետ, ինչպիսիք են Քրիս Սթեփլթոնի Traveller-ը, Alabama Shakes թիմի Sound & Color-ը, կանադացի The Weekend-ի Beauty Behind The Madness-ը եւ Թեյլոր Սվիֆթի «1989» սկավառակը:

 

Սվիֆթը նաեւ ներկայացված Է «Տարվա երգը» (Էդ Շիրանի, Քենդրիք Լամարի, Վիզ Հալիֆոյի եւ Little Big Town-ի հետ մեկտեղ) եւ «Տարվա ձայնագրությունը» (The Weeknd-ի, Մարկ Փոնսոնի, դ՛ Անջելոյի եւ Էդ Շիրանի հետ մեկտեղ) անվանակարգերում:

 

Լավագույն փոփ-ալբոմ մրցանակին հավակնում են Քելլի Քլարքսոնը, Florence + The Machine-ը, Մարկ Փոնսոնը, Թեյլոր Սվիֆթը եւ Ջեյմս Թեյլորը: «Լավագույն ռոք-ալբոմ» կատեգորիայում ներկայացված են Ջեյմս Բեյը եւ Slipknot, Muse, Death Cab For Cutie եւ Highly Suspect խմբերը: «Լավագույն ռեփ-ալբոմը» կատեգորիայում ներկայացված են J. Cole-ն, Dr. Dre-ն, Քենդրիք Լամարը, Դրեյքը եւ Նիքի Մինաժը:

 

Լավագույն Էլեկտրոնային կամ պարային ալբոմ մրցանակի հավակնորդների հնգյակը հետեւյալ տեսքն ունի՝ Jamie xx, Caribou, Chemical Brothers, Disclosure եւ Skrillex & Diplo:

 

«Լավագույն նոր արտիստը» անվանակարգում ներկայացված են Քորթնի Բառնեթը, Ջեյմս Բեյը, Սեմ Հանթը, Թորի Քելլին եւ Մեգան Թրեյնորը:

 

83 անվանակարգերի հաղթողների անունները կհայտարարվեն «Գրեմմի»-ի հանձնման 58-րդ արարողության ժամանակ, որը փետրվարի 15-ին կկայանա լոսանջելեսյան Սթեյփլս կենտրոնում:

 

«Գրեմմի»-ն համարվում Է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկը: Այն Ձայնագրման ամերիկյան ակադեմիայի կողմից շնորհվում Է 1959 թվականից: Հաղթողներին ակադեմիայի անդամները որոշում են քվեարկության միջոցով: