Կարիճ
Կարիճը խմում է մինչեւ այն պահը, երբ վրա կհասնի համարձակությունը, հետո կտրուկ արգելակում է՝ թույլ տալով հարբել շրջապատին։ Այդ ընթացքում նա բոլորի ականջին շշնջում է, որ շատ թեթև ձեռք ունի, ինքը ևս մեկ բաժակ կլցնի։ Բայց նա խաբում է։
Կարիճները շատ ծանր ձեռք ունեն։ Նրանք շատ են սիրում հռհռալ ոտքի կանգնելու փորձեր անող զոհերի վրա։ Եթե պլանավորում եք հարբեցնել Կարիճին, որպեսզի նրան տանեք անկողին կամ իմանաք ինչ-որ կարևոր ինֆորմացիա, ավելի լավ է, միանգամից ինքնասպան լինեք։
Կարիճը կասի՝ այո, իհարկե, բայց մի բաժակ էլ լցնի, քանի որ իր ձեռքը թեթև է։ Հետո այդ ամենը մի քանի անգամ կկրկնվի ու առավոտյան կհայտվնեք ինչ-որ մի անծանոթ քաղաքում, կամ ամուսնացած կլինեք ինչ-որ ծեր ուսուցչուհու հետ, կամ էլ նեղացրած կլինեք մի շատ բարի, բայց արհեստական սև մորթիով գլխարկ հագած մարդու։
Շարունակությունն՝ այստեղ: