«Արի պարենք»՝ այսպես է կոչվում Արսեն Լեւոնյանի եւ Դոն Սերոժի նոր տեսահոլովակը:Life.panorama.am-ին դերասան-երգիչը պատմել է նոր տեսահոլովակի, այսուհետ նաեւ որպես երգիչ ներկայանալու եւ առաջիկա աշխատանքների մասին:

 

Դերասանը նախ նշեց, որ այս տեսահոլովակը Դոն Սերոժի հետ ուղղակի համագործակցություն չէ, քանի որ նրանք արդեն երկար տարիների ընկերներ են. «Դոն Սերոժի հետ մեր ընկերությունը արդեն տարիների պատմություն ունի, մեր համագրոծակցությունն էլ դեռ վաղուց է սկսվել, երբ ես իր՝ «Տեսնեմ արեւը» տեսահոլովակում նկարահանվեցի ուղղակի որպես դերասան: Հետո մտածեցինք, որ մեր ընկերության երաժշտական «Don Sound» խմբի մասում  ես էլ մասնակցեմ: Այս պահին դեռ շատ գործեր ունենք նախատեսած, արդեն մի քանի երգեր կան պատրաստի վիճակում, որոնք շուտով կձայնագրվենք եւ հերթով տեսահոլովակներ կնկարահանենք. այնպես որ, սա իմ երաժշտական գործունեության եւ Դոն Սերոժի հետ համատեղ աշխատանքի մեկնարկն է լինելու», - նշեց Արսեն Լեւոնյանն ու տեղեկացրեց, որ մտադրություն ունեն զուգերգների ձայներիզ թողարկեն, որը կյանքի կկոչվի մոտ ապագայում:

 

Շարունակությունը` այստեղ: