Դերասան Հարություն Մովսիսյանի կարիերայում մեծ նշանակություն ունեցավ «Որոգայթ» հեռուստասերիալում մարմնավորած Հովոյի կերպարը։ Հեռուստասերիալը տարիներ առաջ ավարտվեց, սակայն Հովոյին այդպես էլ չմոռացան։ Մինչ օրս Հարություն Մովսիսյանին ասոցացնում են Հովոյի հետ։ Տարիներ անց «Որոգայթի» մոտիվներով նկարահանվել է գեղարվեստայան ֆիլմ, որն էկրան կբարձրանա նոյեմբերի 19-ից։ Մինչ պրեմիերան BlogNews-ը հետաքրքիր զրույց է ունեցել դերասանի հետ։


- Պարոն Մովսիսյան, մինչև «Որոգայթում» նկարահանվելը հասարակությունը Ձեզ ճանաչում էր որպես հումորային ժանրի դերասան, այս հեռուստասերիալում Ձեր կերտած կերպարն անակնկալ էր հանրության համար։  Ի՞նչ տվեց Ձեզ «Որոգայթը»։


-Տրագիկոմիկ դերասան լինելու պարգևը, ժողովրդի շատ մեծ սերը, պատասխանատվություն, որ կարողանաս հետագայում էլ խաղալ նման դերեր։

 

Ես սովորել եմ Թատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ Դիպլոմը հանձնելիս նա ինձ ասաց՝ դու տրագիկոմիկ դերասան ես, սակայն քեզ լավ ճակատագիր չի սպասվում, որովհետև դերասանների կողմից չսիրված ես լինելու, պետք է գտնես տարբերակ, որ մարդկանց հաճելի լինես, որովհետև եթե քո առավելության հետ քեզ հեռու պահես մարդկանցից, թշնամիներ ձեռք կբերես հենց դերասանների շրջանում։

 

Տրագեդիայից կոմիկական դերերի անցնելն ու հակառակը շատ բարդ է։ Ինձ համար Հովիկի դերը խաղալու սկզբնական փուլը բարդ էր, բայց ես հիշեցի Աճեմյանի խոսքերն ու զգացի, որ կարող եմ մտնել այդ ծանրության տակ։ Իհարկե, միշտ կան  բաներ, որոնք կարելի է կատարելագործել, բայց կարծում եմ՝ ստացվեց։

 

Շարունակությունը` այստեղ: