Բրինատացի երգչուհի Ադելի «21» ալբոմը, որը 2011-ին արժանացել է «Գրեմմի»-ի, ճանաչվել է որպես բոլոր ժամանակների ամենահրաշալի սկավառակ Billboard ամսագրի վարկածով: Այս մասին նշվում է ամսագրի կայքում:
Նշվում է, որ Ադելի ալբոմը ռեկորդային 24 շաբաթ գլխավորել է Billboard 200-ը և 78 շաբաթ եղել թոփ 10-նյակում:
Gazeta.ru-ն հիշեցնում է' ավելի վաղ հայտարարվել էր, որ 26-ամյա բրիտանուհու «21» ալբոմը երգչուհու հայրենիքում դարձել է նոր հազարամյակի ամենավաճառվող սկավառակը: Ընդհանուր առմամբ' Մեծ Բրիտանիայում գնել են այդ ալբոմի 4,74 միլիոն օրինակ: