Գնել Ուլիխանյանին հանդիպեցինք Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղից ընդհարման պատճառով հեռացել էր կես տարի առաջ: Դերասանին լուսանկարել ենք հարազատ թատրոնում, մի պահ մեզ միացել է նաեւ նրա ընկերուհին:): BRAVO.am-ի հետ զրույցում Գնելը բազմաթիվ փակագծեր է բացել:
«Կոնֆլիկտի պատճառով դուրս էի եկել թատրոնից»
Վերջին վեց ամիսը թատրոնում չեմ եղել: Տաքարյուն ու հավակնոտ եմ, խնդիր ունեցա գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի հետ, դուրս եկա թատրոնից' պայմանով, որ պետք է վերադառնամ, երբ կրքերը հանդարտվեն: Ուրախ եմ, որ տնօրինությունն ինձ տվեց այդ հնարավորությունը, եւ կրկին իմ սիրելի թատրոնում եմ: Կան արժեքներ, որ ամեն ինչից վեր են. դերասան լինելով ու թատրոնում աշխատելով' ես առաջին հերթին կյանքի ու քաղաքի տղա եմ, ինքնասիրություն ունեցող տղա: Ինձ այդ շրջանում առաջարկներ եղան այլ թատրոններից, բայց չուզեցի, որովհետեւ սա է իմ տունը, եւ ես գիտեի, որ ունեմ վերադառնալու հնարավորություն: Գուցե եթե մեծ տարիքում ընդունվեի, հեշտ կլիներ թողնելը, բայց երբ առաջին քայլերդ այստեղ ես արել ու սովորել այբուբենը, դժվար է: Կարծում եմ' այս թատրոնի պատերն արդեն սովորեցնող են, որովհետեւ գիտենք, թե ինչ մեծեր են այստեղ եղել:
Շարունակությունը` այստեղ: