Հայտնի երգչուհի Արմինկան ինսթագրամի էջում իր և քրոջ՝ Լուսինե Նահապետյանի համատեղ լուսանկարն է հրապարակել և շնորհավորել վերջինիս ծննդյան տարեդարձը։

 

«Չգիտեմ, արդյո՞ք Աստված ստեղծել է ևս մեկին քո տեսակի....Միայն գիտեմ, որ դու մարդկային վերացող տեսակ ես...Ու ես անվերջ շնորհակալ եմ Նրան' քեզ հենց մեր ծնողներին պարգևելու համար։

 

Շնորհավոր ծնունդդ, իմ ամեն ինչ

Շարունակիր լույս տարածել շուրջդ, և թող Աստված շռայլ լինի քեզ հասանելիք օրհնությունների մեջ, իմ լուսավոր Լուսնյակ»,- գրել է երգչուհին։