«Kami»-ում նախօրեին Միշոյի նոր' «Բծախնդիր» ձայնասկավառակի շնորհանդեսն էր: Ռեփերն իր արվեստի սիրահարներին նոր ալբոմի երգերը ներկայացրել է բենդով կենդանի կատարմամբ: CD-ում նա ներառել է 14 նոր եւ 4 արդեն լսված երգ.«Այդ գործերն ալբոմ չունեին: Ինչպես ես եմ ասում' իրենց տունը չունեին»:
«Բծախնդիր»-ը լույս աշխարհ է եկել 4 տարի դադարից հետո: Միշոն BRAVO.am-ի հետ զրույցում նկատել է, որ նախորդ տարի թողարկվել է «Մի քանի հոգի» նախագծի ալբոմը, որը նույնպես դասում է իր ալբոմների շարքին: Իսկ անհատական ալբոմ թողարկելու դադարը ռեփերը բացատրում է այսպես. «Կյանքի հաճույքներին ես տրվում. քեզ պետք է մի քիչ առանձնանալ, բայց միշտ սրա պակասն ունեմ, ու ինձ թվում է' միշտ կանեմ, որքան էլ դժվար լինի»:
Շարունակությունը` այստեղ: