Խորեն եւ Արսեն Լեւոնյան եղբայրները վերջերս նկարահանվել են երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանի «Աղ ու հաց» կոչվող ֆիլմում, որի հիմքում աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձը» առակն է: Life.panorama.am-ը զրուցել է Արսեն Լեւոնյանի հետ եւ որոշակի մանրամասներ պարզել.
«Այս ֆիլմը Ռուսաստանից եկած Ասպետ Շերմազանյանի կուրսային աշխատանքի համար է նկարահանվել: Ես եւ Խորենը հրավերները ստացել ենք առանձին-առանձին, իհարկե, հետո մեր դերերի վերաբերյալ միասին եղբայրական քննարկումներ արել ենք: Պետք է նաեւ նշեմ, որ շատ լավ անձնակազմ էր հավաքված, նկարահանման երեք օրերն էլ շատ բուռն ու հետաքրքիր անցան,- նշեց նա ու հավելեց,- քանի որ ըստ առակի երկու եղբայրներից մեկը հեռանում է հայրական տնից՝ օտար ճանապարհներին, բայց հետո հասկանում է սխալը, զղջում ու վերադառնում: Ես եղբայրներից հենց նրան էի մարմնավորում՝ անառակ որդին ես էի»:
Շարունակությունը` այստեղ: