Իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր, համաշխարհային մեծության աստղ Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը կեզրափակի երգչի համաշխարհային շրջագայությունը: Այս մասին հաղորդում է rockol.it կայքը: Ռամազոտիի համաշխարհային շրջագայությունը մեկնարկելու է փետրվարի 14-ին Բարսելոնայում և ներառելու է մի շարք համերգներ' տարբեր երկրներում:

 

Ըստ ցանկի' Ռամազոտին ելույթներ կունենա ռուսական մի շարք քաղաքներում, այդ թվում' Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Օմսկում: Համերգներ տեղի կունենան նաև Մինսկում, Տալլինում, Բաքվում, Վիլնյուսում, Մադրիդում:

 

Երգչի հայաստանյան համերգը տեղի կունենա 2016թ. ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: