Լեգենդար Rolling Stones խումբը կարող է Կուբան ներառել իր ապագա համաշխարհային շրջագայության մեջ, իսկ առայժմ Կուբա է ժամանել խմբի վոկալիստ Միք Ջագերը, նշում է Granma-ն։

 

Ջագերն այժմ որդու հետ գտնվում է Հավանայում, որտեղ նրանք այցելում են քաղաքի պատմական վայրերը և գիշերային ակումբները։

 

«Մեզ համար հաճելի է այցելել Կուբա այժմ, երբ իրավիճակը փոխվում է։ Այս վայրում մեծ քայլեր են կատարվել համաշխարհային մշակույթի առումով և մեզ համար շատ հետաքրիքր է լինել այստեղ։ Համերգի համար բանակցությունները ընթանում են։ Երբ ամեն ինչ հաստատի լինի, մենք կհայտարարենք այդ մասին»,- նշել է Ռիչարդսը։