Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավար Աննա Ավանեսյանը, ով «Առաջին ալիքի» նոր եթերաշրջանում ներկայացնում է «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» նախագիծը:

 

-Աննա շուտով կներկայանաք հետաքրքիր մի հաղորդաշարով, որը նախատեսում է օտար երկրներում ապրող մեր հայրենիակիցների հետ նոր ծանոթություններ եւ հանդիպումներ: Կպատմե՞ք, թե ումն էր գաղափարը նման հաղորդում ստեղծելու եւ ո՞րն է այդ հաղորդաշարի ամենակարեւոր նպատակը:

 

- Երկու տարի առաջ Հանրայինով սկսեցինք «Ճակատագրով՝ կին» հաղորդաշարը, որը ներկայացնում էր տարբեր մասնագիտության տեր ճանաչված հայուհիների պատմություններ՝ անձնական կյանքի և կարիերայի հետաքրքիր ու դրամատիկ դրվագներով: Նմանատիպ դիմանկարային հարցազրույց - ֆիլմաշար անելու փորձը  և դրա ունեցած հաջողությունը մեզ բերեցին այն մտքին, որ նույնքան հետաքրիր կլինի ներկայացնել Հայաստանից դուրս ապրող հայտնի հայերին, ցույց տալ, թե ինչպես է դասավորվել նրանց ճակատագիրը էմիգրացիայից հետո, ինչով են զբաղվում այսօր: Այսպիսով, որոշում կայացվեց Առաջին ալիքի` աշնանը մեկնարկող նոր եթերաշրջանում ներկայացնել «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» նախագիծը, որի հերոսները ամերիկաբնակ մեր հայրենակիցներն են՝ արվեստի, սպորտի հայտնի գործիչներ:

 

Շարունակությունը` այստեղ: