Google-ը գործարկել Է Android Pay վճարային համակարգր, որը սմարթֆոնների տերերին թույլ կտա գնումների համար վճարել՝ գաջեթը հպելով խանութի դրամարկղին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հավելվածը մշակողների պաշտոնական բլոգում:
Android Pay-ը կաշխատի բոլոր այն սարքերում, որտեղ ակտիվացված Է NFC-ի (near field communication, «մերձակա անհպում հաղորդակցում») գործառույթը: Ծառայության օգնությամբ գնում կատարելը հնարավոր կլինի ցանկացած վճարային տերմինալի միջոցով, որում համապատասխան ծրագրային ապահովում Է տեղադրված: Ընկերությունը մշակողների համար մուտք Է ապահովել ինտերֆեյս, որպեսզի ավելացվի վճարային տերմինալների եւ նույնիսկ առեւտրական ավտոմատների թիվը, որտեղ հնարավոր կլինի վճարումներ կատարել՝ օգտագործելով Android Pay-ը: Հեռախոսը կորցնելու դեպքում օգտատերը հեռակարավարմամբ կարգելափակի սարքը կամ կջնջի դրանում պահվող իր անձնական տեղեկատվությունը:
Ծառայությունը կգործարկվի ԱՄՆ-ում, որտեղ վավերացված Է համագործակցությունը խոշորագույն ազգային բանկերի հետ: Android Pay-ը կփոխարինի Google Wallet Էլեկտրոնային դրամապանակին, իսկ մշտական գնորդի քարտերը եւ զեղչերը, որոնք պահվում Էին հավելվածում, ինքնաբերաբար կտեղափոխվեն նոր պրոդուկտ: