Աշխարհահռչակ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ եւ ֆիլմերի երաժշտություն կհնչի «Երգեհոն եւ դուդուկ» մոսկովյան երկրորդ փառատոնի համերգների ընթացքում, փառատոն, որը սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր տեղի կունենա Մոսկվայի սուրբ Պետրոսի եւ Պողոսի ավետարանական-լյութերական մայր տաճարում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին պատմել Է փառատոնի արտ-տնօրեն Տատյանա Լանսկայան:

 

«Առաջիկա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 12-ին, երաժիշտները կկատարեն Բախի, Էնիո Մորիկոնեի ստեղծագործություններից եւ հայկական ժողովրդական մեղեդիներ»,- պատմել Է գործակալության զրուցակցուհին փառատոնի հանդիսավոր բացման ծրագրի մասին:

 

Նրա խոսքով՝ համերգներն ավանդաբար տեղի են ունենում անփոփոխ անշլագով, քանի որ շատերի համար Է հետաքրքիր ունկնդրել ծանոթ ստեղծագործությունների մեկնաբանումը երկու գործիքների արտասովոր մեկնաբանմամբ, որոնք ավանդաբար ոչ մի կերպ կապված չեն միմյանց հետ:

 

Հոկտեմբերի 3-ի ծրագրում պլանավորված Է Բախի, Լիստի, Բոելմանի ստեղծագործությունների եւ հայկական ժողովրդական մեղեդիների կատարում, հոկտեմբերի 15-ին երաժիշտները կներկայացնեն առավելապես հոգեւոր երաժշտություն: Հանդիսավոր փակման օրը՝ նոյեմբերի 14-ին, կկայանա Մոսկվայի հայկական կամերային երգչախմբի եւ Ռուսաստանի պետական փողային նվագախմբի ելույթը: Ծրագրում ֆիլմերի համար գրված երաժշտություն Է, այդ թվում՝ «Առաքելություն», «Քրիստոսի չարչարանքները», «Գլադիատոր» եւ «Եվգենի Օնեգին» ֆիլմերի երաժշտությունը:

 

Համերգների մասնակիցների թվում են դուդուկի վարպետներ Արմեն Հարությունյանը, Վասո Սադոեւը, Նորայր Բարսեղյանը, երգեհոնահարներ Նատալյա Լետյուկը, Օլեսյա Կրավչենկոն, Ելենա Բորիսովան, սաքսոֆոնահար Միխայիլ Տրոշինը, ինչպես նաեւ Ռուսաստանի պետական փողային նվագախումբը եւ Մոսկվայի BELSOUND սիմֆոնիկ նվագախումբը:

 

Փառատոնի արտ-տնօրենի խոսքով՝ ապագայում իրենք պլանավորում են ընդլայնել փառատոնի անցկացման վայրերը եւ ելույթ ունենալ նաեւ այլ երգեհոններով: