Իրանցի ծաղրանկարչուհի Աթենա Ֆարգադանին կարող Է պատժաժամկետ ստանալ իր փաստաբանի ձեռը սեղմելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Independent-ը: Հսկիչ մարմիններն այդ արարքը գնահատել են որպես անառակություն եւ անպարկեշտություն:
Amnesty International-ի տվյալների համաձայն՝ 29-ամյա Ֆարգադանին արդեն եղել Է բանտում, որտեղ պատիժ Է կրել իրանցի պաշտոնյաների ծաղրանկարների համար, որոնց նա պատկերել Է երգիծական մուլտֆիլմի այծերի եւ ոչխարների տեսքով:
Այն նկարահանվել Էր ի նշան բողոքի կամավոր ամլացման արգելման եւ հակաբեղմնավորիչներ ձեռք բերելու հնարավորության սահմանափակման՝ Իրանի կառավարության պլանների դեմ:
Դրա համար ընթացիկ տարվա սկզբին Ֆարգադանիին դատապարտել են 12 տարվա եւ տասն ամսվա բանտարկության:
Ավելի ուշ ավելացել են «ազգային անվտանգության դեմ դավադրության», «համակարգի դեմ քարոզչության» եւ «արվեստի միջոցով խորհրդարանի անդամների վիրավորելու» մեղադրանքները:
Իսկ այժմ նկարչուհուն նոր դատ Է սպառնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: