Երգչուհի Սոնա Ռուբենյանը իր միկրոբլոգում հրապարակել է իր առաջին դասարանի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը.
«Երեկվա պես հիշում եմ այս օրը, իմ կյանքի առաջին գիտակցված սեպտեմբերի մեկը) Հուզված էի, անհանգիստ, ոգևորված սպասում էի այն պահին, թե երբ էին բոլորը տեսնելու ու համտեսելու մայրիկս թխած այբենարանի առաջին Ա տառի պատկերով տորթը) Նոր դեմքեր, ովքեր այսուհետ առօրյայիս մի մասն էին դառնալու, գիտելիքներ, որոնք ամբողջ կյանքիս համար էի սովորելու, նոր գրենական պիտույքների հոտը, որը մինչև հիմա ինձ մոտ ասոցացվում է սեպտեմբերի մեկի հետ, նոր հագուստ, մասնավորապես կոշիկներ, որոնք մի քիչ մեծ էին, բայց չէին խանգարում, և մի օր, որը ինչքան էլ փոխվեմ, քանի տարեկան էլ լինեմ հիշելու եմ շատ կարոտած ու շատ տաքուկ սրտիս մի անկյունից հանելով)
Շնորհավոր սեպտեմբերի 1»: