Ամերիկաբնակ հայտնի վարսահարդար Կարեն Մադաթյանի մասին լսել են և գիտեն ոչ միայն ԱՄՆ-ում, որտեղ նա ապրում և աշխատում է։ Հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ, ովքեր ժամանակ առ ժամանակ լինում են ԱՄՆ-ում, իրենց վարսերը հիմնականում վստահում են Կարենին: BlogNews.am-ի հետ զրույցում հայտնի վարսահարդար-ոճաբանը պատմել է իր մասնագիտության, նորաձև սանրվածքների և ինչպես նաև  Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Էմմիի, Արմինկայի, Արփինե Գաբրիելյանի, Քրիստինե Պեպելյանի հետ համագործակցության մասին: 

 

Հայտնի վարսահարդարն արդեն տաս տարի է, ինչ աշխատում է այս բնագավառում, իսկ մասնագիտությունն ընտրելու պատճառը մեկն էր՝ սերն այդ աշխատանքի հանդեպ դեռ փոքր հասակից. «Ինձ համար կապ չունի, թե ով կլինի իմ հաճախորդը կամ ինչքան հայտնի նա կլինի: Ինքս պետք է ընտրեմ և ցանկություն ունենամ աշխատել տվյալ անձի հետ: Ինձ համար գումարն այնքան էլ կարևոր չէ, ինչքան որ տվյալ անձի հետ աշխատելու ցանկությունը: Իհարկե, եղել են նաև դեպքեր, երբ մերժել եմ համագործակցության առաջարկը»:

 

Շարունակությունը` այստեղ: