Միացյալ Նահանգների Google կորպորացիան կդառնա Alphabet անվանմամբ ստեղծվող հոլդինգի դուստր ընկերությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Google-ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի հաղորդագրության մեջ:
Alphabet-ում խոշորագույն ընկերությունը կմնա Google-ը: Ըստ որում այն կենթարկվի կազմակերպական կրճատման. դրանից կանջատվեն այն ստորաբաժանումները, որոնք զբաղվում են ինտերնետ-գործարարությունից հեռու մշակումներով: Այդ նոր ընկերությունները նույնպես կդառնան Alphabet-ի բաղկացուցիչ մասը:
Նոր հոլդինգային կառույցի գլխավոր տնօրենը կդառնա Փեյջը, իսկ Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը կզբաղեցնի Alphabet-ի նախագահի պաշտոնը:
Google-ի արտադրանքի գծով ավագ փոխնախագահ Սունդար Փիչային կնշանակվի Alphabet-ի կազմի մեջ մտնող նորացված Google-ի գլխավոր տնօրեն:
Google-ի՝ սակարաններում գնանշվող բաժնետոմսերը կփոխարինվեն Alphabet-ի համանման արժեթղթերով:
Google կորպորացիան հիմնվել Է 1998 թվականին: Դրա հիմնական ակտիվը՝ համանուն որոնիչը, ստեղծվել Է որպես Փեյջի եւ Բրինի ուսումնական ծրագիր, որոնք այն ժամանակ Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Էին: