Ամերիկյան կինովարձույթում է հայտնվել Սթիվեն Ռայլիի «Լսիր ինձ, Մարլոն» («Listen to me, Marlon») վավերագրական ֆիլմը, որը պատմում է 20-րդ դարի ամենահայտնի եւ ազդեցիկ դերասաններից մեկի' Մարլոն Բրանդոյի կյանքի եւ ստեղծագործական գործունեության մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը, ֆիլմն արդեն ցուցադրվել ամերիկյան անկախ կինոյի «Սանդենս-2015» կինոփառատոնի ժամանակ: Ֆիլմում Բրանդոնը խոսում է իր կյանքի մասին: Պարզվել է դերասանը միշտ ուշադրությամբ հետեւել է տեխնիկայի զարգացումների եւ կատարել ավելի քան 300 ձայնագրություն, որտեղ խոսում է իր կյանքի, ձեռքբերումների ու անհաջողությունների մասին:
Սթիվեն Ռայլիին հաջողվել է լայն հասարակությանը ներկայացնել Բրանդոյի յուրահատուկ կերպարը, նրա ստեղծագործ միտքը: