Ռոբերտ դե Նիրոն չկարողացավ զսպել արցունքները «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի մասին խոսելիս, որտեղ նա գլխավոր դերերից մեկն է խաղացել։ Սովորաբար զուսպ դերասանն ազատություն տվեց իր հույզերին ամերիկյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ։
«Օսկարի» թեկնածու ֆիլմում դե Նիրոն Բրեդլի Քուպերի՝ երկբեւեռ խանգարումով տառապող հերոսի հոր դերն է տանում։ Բանն այն է, որ հենց այս հոգեկան խանգարումն ունի նաեւ ֆիլմի ռեժիսոր Դեւիդ Ռասելի որդին, հաղորդում է US Magazine-ը։
«Ինձ դուր չի գալիս հույզերն արտահայտելը, սակայն ես գիտեմ, թե ինչ է նա զգում»,-ասել է դե Նիրոն արցունքն աչքերին։