Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի աղջկա՝ Բոբի Քրիստինա Բրաունի մահվան մեջ կասկածվում է նրա քաղաքացիական ամուսինը' Նիկ Գորդոնը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին առաջին տեղեկատվությունը հաղորդել է Reuters գործակալությունը: Այնուհետեւ Atlanta Journal Constitution-ը զրուցել է ընտանիքի բարեկամ Բեդելիա Հարգուրովի հետ, ով հաստատել է, որ Նիկ Գորդոնը աղջկան թունավոր կոկտեյլներ էր տվել, իսկ երբ նա կորցրել է գիտակցությունը, պառկեցրել է սառը ջրով լոգարանի մեջ' դեմքը դեպի ներքեւ: Ըստ լրատվամիջոցի՝ այդ գործողությունների արդյունքում Բոբի Քրիստինան ուղեղի կաթված է ստացել: Հարգուրովը նաեւ պատմել է, որ դեպքի օրը Նիկ Գորդոնը տուն է եկել շատ ուշ, եղել է ալկո հոլի ազդեցության տակ եւ ամուսինները լուրջ վիճաբանություն են ունեցել: CNN-նն էլ փոխանցում է, որ վիճաբանության ընթացքում Գորդոնը նաեւ ծեծել է կնոջը: Նիկ Գորդոնի դեմ ներկայացվել է դատական հայց:

 

Բոբի Քրիստինա Բրաունը մահացել է հուլիսի 26-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի հիվանդանոցներից մեկում 23 տարեկան հասակում: Աղջիկը կոմայի մեջ էր այս տարվա հունվարի 31-ից: