Միչիգանի համալսարի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելն այդքան էլ դժվար ու թանկ չէ։ Բժիշկները պարզապես խորհուրդ են տալիս պարբերաբար բալ օգտագործել՝ ցանկացած տեսքով։
90 օր շարունակ հետազոտողները լաբորատոր առնետներին պահել են «արևմտյան սննդակարգով»՝ ճարպերի մեծ պարունակությամբ և ածխաջրերի խելամիտ քանակով։ Դրանից հետո փորձարկվող կրծողների սննդակարիգին ավելացվել է աղացած բալի փոշի՝ սննդի մեկ տոկոսի չափաբաժնով։ Որոշ ժամանակ անց մասնագետներն առնետների մոտ արձանագրել են կենսունակության ցուցանիշների դրական տեղաշարժ։ Մասնավորապես՝ նվազել է սրտային հիվանդությունների ռիսկը, գրանցվել է խոլեստերինի պարունակության անկում, մարմնի զանգվածի, ճարպային շերտի և ներքին բորբոքումների նվազում։
Շարունակությունն՝ այստեղ: