Ազգագրական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը երկրորդ անգամ կմայրանա: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ դեկտեմբերին լույս աշխարհ կգա սպասված դուստրը.

 

 

«Հիմա հղիության հինգերորդ ամսում եմ գտնվում: Արդեն գիտենք սեռը՝ աղջիկ եմ ունենալու, շատ ենք սպասում մեր արքայադստեր ծննդին»,- նշեց երգչուհին եւ պատմեց կրկնակի մայր դառնալու իր զգացողությունների մասին. «Կյանքդ ավելի գունավոր է դառնում, երբ հասկանում ես ապրելուդ նպատակն ու իմաստը, մայրանալը աշխարհի ամենամեծ գանձն է, ամենամեծ հարստությունը: Կապ չունի, որ ես արդեն տղա ունեմ, միեւնույն է, կրկին բալիկ ունենալու իրավիճակը դժվարանում եմ պատկերացնել: Զգացողություններս առավել տպավորիչ էին, երբ իմացա, որ դուստր եմ ունենալու, դեռ չենք պատկերացնում, թե ինչպիսին է լինելու մեր փոքրիկը, միայն ողջ ընտանիքով անհամբեր սպասում ենք նրա ծնունդին»:

 

 

Գոհարն ու ամուսինը բալիկի անունը դեռ չեն որոշել. «Դեռ չենք որոշել, թե ինչպես կանվանկոչենք մեր դստերը: Այդ հարցը թողել եմ ամուսնուս հայեցողությանը, ասել եմ, որ նա որոշի մեր դստեր անունը: Պետք է ասեմ, որ բալիկի համար անուն ընտրելը իսկապես դժվար գործ է, միաժամանակ, կարծում ենք, որ ամեն անուն գեղեցկացնում է հենց անվան տերը»,- նշեց նա:

 

 

Գոհարը պատմեց, որ շատ է երազել դստեր մասին. «Քանի որ տղա ունեմ, երազում էի անպայման նաեւ աղջիկ ունենալ, բայց ամուսինս կարծում էր, որ երկրորդ բալիկը եւս տղա պետք է լինի, անգամ կատակելով ասում էր, թե քո տեսակը այնպիսին է, որ դու միայն տղա պետք է ունենաս»,- նշեց Գոհարն ու պատմեց որդու սպասումները քույրիկի ծնունդի վերաբերյալ.

 

 

Շարունակությունն՝ այստեղ: