Հետևիր նշված խորհուրդներին, որպեսզի ընդգծես այն, ինչ ունես: Պարտադիր չէ փարթամ կուրծք ունենալ: Ի դեպ, հիշիր, որ արհեստական իմպլանտների օգնությանը, իհարկե, միշտ էլ կարելի է դիմել, բայց ինքդ էլ գիտես, որ քո բնական կուրծքն ավելի գայթակղիչ է:
● Փորձիր կրծկալի «Անժելիկա» ձևը
Ինչպես նշում է cosmo.am-ը, հիմնականում փոքր կրծքերն ավելի մեծ են ներքևի մասում, քան' վերևի: Ներքևի մասն ընդգրկող կրծկալի այս ձևը համաչափ է ցույց տալիս կուրծքը և լրացնում պակասը հենց այն մասում, որտեղ հարկավոր է:
● Ընտրիր սեղմող կրծկալ
Կրծկալի 80%-ն անշարժ է մնում մեջքի հատվածի շնորհիվ և ոչ' ուսակալների, այսինքն'պետք է ընտրել ճիշտ տարբերակ: Գոյություն ունի ընդունված կանոն. կրծկալի մեջքի հատվածի և մարմնիդ միջև պետք է տեղավորվի միայն երկու մատդ:
● Ուշադրություն դարձրու եզրագծերին
Եվս մեկ անգամ ստուգիր և համոզվիր, որ կրծկալի եզրալարը շրջագծում է կրծքերդ և ոչ թե' կտրում: Հակառակ դեպքում ընտրիր մեկ չափս մեծ կրծկալ:
Շարունակությունը՝ այստեղ: