Այս շրջանում Մոսկվայում գտնվող երգչուհի Նանաn ամռան այս պասիվ շրջանում աշխատանքային եռուզեռի մեջ է. նա, ինչպես ինքն ասաց, հանգստի մեկնելու ժամանակ չունի:

 

«Ինձ մոտ այժմ աշխատանքային բուռն շրջան է. հուլիսի 30-ին մենահամերգ ունեմ Մոսկվայի ռեստորաններից մեկում, այժմ էլ ելույթներ եմ ունենում տարբեր քաղաքներում, մասնակցում եմ կորպորատիվ միջոցառումների»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց «Ռաբիսի թագուհու» տիտղոսը նվաճած երգչուհին:

 

Նա պատրաստվում է նաև սեպտեմբերի 12-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող «BIG APPLE AWARDS 2015»-ին: Նշված մրցանակաբաշխությանը Նանան կմասնակցի իր «Հալել ա» երգով: Իսկ մինչ այդ, նա իր երկրպագուներին խոստանում է երկու նոր տեսահոլովակով ներկայանալ:

 

Համացանցային օգտատերերի աչքից չի վրիպել նաև երգչուհու՝ մեկը մյուսի հետևից արված ֆոտոշարքերը: Դրանք, սակայն, լրատվամիջոցներում հայտնվելուց հետո բավականին շատ բացասական արձագանքների արժանացան՝ Նանայի կերպարի՝ դիմահարդարման, նաև՝ պլաստիկ վիրահատությունների պատճառով: Շատերի կարծիքով՝ երգչուհին պլաստիկ վիրահատություններից հետո տգեղացել է, և դրանք ի վնաս նրա են «աշխատել»:

 

Նանան ESem.am-ին վստահեցրեց, որ ոչ մի վիրահատական միջոցների չի դիմել: «Ինձ քննադատողներն ու տգեղ անվանողները թող առաջին հերթին իրենց նայեն հայելու մեջ, իրենք իրենց հարգեն, սիրեն ու հետո ինձ քննադատեն»,- խորհուրդ տվեց երգչուհին:

 

Ըստ նրա` ինքը քննադատված երգչուհի է և բոլոր անլուրջ քննադատություններին ժպիտով է վերաբերում: «Ես դա միշտ նշել եմ ու նշում եմ. ինձ չեն հետաքրքրում անառողջ քննադատությունները: Թող խոսեն, ինչ ուզում են, դրանով իրենք իրենց հոգու աղքատությունն ու ցածր մակարդակն են ցուցաբերում. դրանից իմ ոչ մի տեղը չի ցավում: Ես երգել եմ, երգում եմ ու միշտ կերգեմ իմ երկրպագուների համար»,- եզրափակեց երգչուհին:

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը