Այսօր՝ հուլիսի 9-ին, Ջուսը տոնում իր ծննդյան օրը: Life.pnaorama.am-ին երգչուհին պատմեց, որ շնորհավորանքների տարափը սկսվել է դեռ մեկ օր առաջ. «Դեռ հուլիսի 8-ից իմ երկրպագուները եւ մտերիմները իրենց շնորհավորանքները սկսեցին հղել ինձ: Ի ուրախություն ինձ՝ շնորհավորանքները տարբեր երկրներից դեռ շարունակվում են, որոնց անգամ դեռ չեմ հասցնում պատասխանել»,- նշեց հոբելյարը:

 

Ի դեպ, այս տարի իր ծննդյան տարեդարձը Ջուսը նշելու է իրեն հատուկ յուրահատկությամբ. «Այս տարի որոշել եմ իմ շատ մոտ ընկերների եւ մտերիմների հետ ծննդյանս տարեդարձը նշել ընկերոջս՝ ատամնաբույժ Սուրենի մոտ, հենց ատամնաբուժարանում: Կարծում եմ շատ հետաքրքիր կլինի, քանի որ այդ կլինիկան ունի նաեւ գեղեցիկ վարդերով լի մեծ բակ: Այնուհետեւ տոնական օրը կշարունակենք երեւանյան ակումբներից մեկում՝ իմ աշխատավայրում, որտեղ ես այսօր ելույթ կունենամ, այստեղ եւս ծննդյանս օրն ու աշխատանքը կահամդրենք: Իսկ ահա օրը, հավանաբար, կավարտենք երեւանյան փողոցներով զբոսանելով»,- պատմեց Ջուսը:

 

Շարունակությունը` այստեղ: