ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 89 տարեկանում մահացել է հայտնի ջազային երաժիշտ և կոմպոզիտոր, ժամանակակից երաժշտության մեջ «երրորդ հոսանքի» հիմնադիր Գյունտեր Շուլլերը: Ինչպես հայտնել է երաժշտի որդին, հայրը մահացել է կիրակի, բոստոնյան հոսպիտալներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

Ավարտելով Մանհեթենի երաժշտական դպրոցը՝ Շուլլերն իր ստեղծագործական ուղին սկսել է 1942-ին՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Ապա նա նվագել է Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբում և Ցինցինատիի (Օհայո նահանգ) սիմֆոնիկ նվագախմբում՝ ելույթները համատեղելով Մանհեթենի երաժշտական դպրոցում մանկավարժական աշխատանքի հետ:

 

Նա եղել է ավելի քան 160 երաժշտական ստեղծագործությունների հեղինակն ու կատարողը: