Շատ աստղեր, մինչ համաշխարհային ճանաչում ձեռք բերելը, հայտնի են եղել սոցցանցերում՝ որպես երգիչներկամ դերասաններ: Նրանցից շատերը, սակայն, հավանաբար կուզեին մոռանալ այն լուսանկարները, որոնք համացանցում եմ տեղադրել «նախորդ» կյանքում: Օրինակ՝ ինչպես Քիմ Քարդաշյանը, ում My Space-ի հաշիվը գտել են նրա ամենանվիրված երկրպագուները: Այս մասին գրում wmj-ն:

 

Այդ սոցցանցում Քիմն էջ է ունեցել մինչև 2006 թվականը: Եթե այժմ Քարդաշյանը Թվիթերում և Ինստագրամում ունի միլիոնավոր բաժանորդներ, ապա 2006-ին Քարդաշյանի մասին նորությունները հետաքրքրել են ընդամենը 856 մարդու: Քարդաշյանը բացառապես հայտնի է եղել՝ որպես Փերիս Հիլթոնի անձնական օգնական և զուգահեռ՝ լավագույն ընկերուհի, ում հետ Հիլթոնը մշտապես հայտնվում էր գիշերային ակումբներում: Օգտատերերը եկել են այն եզրահանգման, որ Քիմը մի քանի պլատիկ վիրահատության է դիմել այն ժամանակներից ի վեր, քանի որ նրա արտաքինն անհամեմատ փոխվել է: