Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 40 տարին։ Հենց 40-ամյակն է պատճառը, որ երգչուհին այս տարի չի տոնելու տարեդարձը։ «Ես սնահավատ եմ և աշխատում եմ չանել այնպիսի բան, ինչից վախենում եմ»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Առաջին և ամենասպասված շնորհավորանքը Լիլիթը ստացել է որդուց։ «Կեսգիշերին աշխատանքի էի, Կարենս զանգեց ու երգեց՝ «Happy Birthday, մամա», «Happy Birthday, Լիլիթ», հետո հարցրեց՝ մամ, հաց կերե՞լ ես։ Երբ նա երգում էր, բարձրախոս էի միացրել և բոլորը զարմացած էին, որ 6 տարեկան երեխան նման հարց է տալիս մայրիկին»,- հպարտությամբ նշեց երգչուհին, ում որդին իր ձեռքով պատրաստած խաղաղության աղավնի և բացիկ է նվիրել:

 

Շարունակությունը` այստեղ: