Այս շաբաթը ստեղծագործական նորություններով հագեցած կլինի նաեւ Սոնա Ռուբենյանի համար: «Աշնան սերենադ» այսպես է կոչվում երգչուհու նոր տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա մոտ օրերս: Երգի խոսքերի հեղինակը Էլիտա Հարությունյանն է, երաժշտությունը Վազգեն Քոլոյանինն է, գործիքավորել է Արմեն Ձամուկաշվիլին: Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Ղուկասյանն է:
««Պրեմիերա» նախագծի շրջանակներում, երբ մեզ էին ուղարկում անհայտ ստեղծագործողների աշխատանքներ, ես ընտրեցի այս երգը: Որոշ ժամանակ անց որոշեցի, որ այն պետք է նաեւ տեսահոլովակ ունենա»,- BRAVO.am-ին ասել է Սոնան` հավելելով, որ հենց «Աշնան սերենադ»-ն է իրեն հաղթանակ պարգեւել նախագծում:
Շարունակությունը` այստեղ: