Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որոշել են գնել Գայա կղզին, որը գտնվում է Հունաստանի տարածքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կղզու գինը գնահատվում է մոտ 1.5 միլիոն դոլարի չափով: Զույգի ընկերները հաստատում են, որ Ջոլին բառացիորեն սիրահարվել է այդ վայրին: Նա չի ափսոսում ծախսել գումարը կղզին գնելու համար, չէ՞ որ այնտեղ կկարողանա կառուցել իր երազանքների տունը և նրա երեխաները կկարողանան հանգիստ ժամանակ անցկացնել առանց պապարացիների ուշադրության:

 

Վերջերս լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վեց միլիոն դոլարով վաճառում են Նոր Օռլեանի իրենց առանձնատունը: