Կատարի շեյխ Համադ Բեն Խալիֆա-ալ-Թանիի երեք կանանցից երկրորդը՝ շեյխուհի Մոզան, ռուս դիզայներ և նորաձևության բլոգեր Ուլյանա Սերգեենկոյի և Vogue.ru-ի բլոգեր, Ulyana Sergeenko բրենդի PR-մենեջեր Ֆրոլ Բուրիմսկու ուղեկցությամբ այցելել է Թբիլիսի: Շեյխուհին Վրաստանի մայրաքաղաք է ժամանել Երևանից, այնուհետև այցելել է Ռուսաստան, տեղեկացնում է "Грузия Online"-ը:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Թբիլիսիում շեյխուհին զբոսնել է հին քաղաքի փողոցներով, եղել է հնատիպ իրերի և ազգային հագուստի և հուշանվերների խանութներում, ինչպես նաև հիացել է քաղաքի տեսարաններով Խաղաղության կամրջից: