LADYNEWS.am-ը գրում է.
Ինչո՞ւ է հարկավոր դառնալ սեփական ոճաբանը և չօգտվել արհեստավարժների օգնությունից: Ամեն ինչ շատ պարզ է: Դուք միակն եք, ով, իրավամբ, գիտեք ձեր նախընտրությունները, ճաշակն ու սովորությունները:
Եթե դուք չեք հասցնում հետևել նորաձևության միտումներին և, այդ իսկ պատճառով, միշտ նույն հագուստն եք կրում, ապա հետևեք մեր պարզ խորհուրդներին, թե ինչպե՞ս գտնել սեփական ոճը:
Հագնվում ենք ճաշակով
1. Կարգուկանոն մտցրեք զգեստապահարանում
Զգեստապահարանը հիմնավորապես կարգավորելու համար որոշակի ժամանակ կպահանջվի, փոխարենը՝ դուք կկարողանաք հեշտորեն գտնել անհրաժեշտ իրերը, որոնք կհամապատասխանեն ընտրված ոճին: Բացի այդ՝ հավաքելու ընթացքում դուք, ամենայն հավանականությամբ, կգտնեք հագուստ, որի մասին վաղուց մոռացել էիք:
2. Կարգավորեք ձեր զգեստապահարանը հետևյալ կերպ.
1. Ամառային շորեր
2. Ձմեռային հագուստ
3. Բազմանպատակ հագուստ. թիկնոցներ, բաճկոններ և այլն
4. Աքսեսուարներ. շարֆեր, զարդեղեն, գոտիներ
5. Կոշիկներ. մարզական, առօրյա, «պաշտոնական»
6. Երեկոյան զգեստներ. Ժամադրության, երեկույթների և առանց երեխաների այլ միջոցառումների համար:
3. Հագուստը պատրաստեք նախօրոք
Եթե մեկ շաբաթ առաջ գիտեք ձեր ծրագրերը, հեշտությամբ կարելի է նախապատրաստել հագուստը յուրաքանչյուր օրվա համար: Դա էապես կխնայի ժամանակը: Ընդ որում, եթե օրակարգում փոփոխություններ լինեն, և դուք չօգտվեք նախապատրաստած հագուստից, այն կարող եք հագնել հաջորդ շաբաթ: Եթե հստակ աշխատակարգ չունեք, ապա պարզապես նախօրոք մի քանի զգեստ պատրաստեք:
Մանրամասները՝ այստեղ: