Աշխարհահռչակ «Փախուստ բանտից» հեռուստասերիալը կարող է կրկին շարունակություն ստանալ:

 

Հեռուստասերիալի դերասանները` Վենթվորթ Միլլերը և Դոմինիկ Պուրցելը համաձայնվել են նկարահանվել «Փախուստ բանտից» հեռուստանովելի նոր եթերաշրջանում: FOX ընկերությունը նպատակ ունի նոր եթերաշրջանում թողարկել 12 սերիա:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է DailyMail պարբերականը:

 

«Փախուստ բանտից» հեռուստանովելը մեծ տարածում գտավ 2005 թվականին, երբ մեծ էկրաններ բարձրացավ առաջին եթերաշրջանը: 2006 թվականին հեռուստանովելը «People`s Choice» մրցանաբաշխությունում դրամատիկ հեռուստասերիալների անվանակարգում արժանացել է լավագույնի տիտղոսին: