Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը:

 

-Սևակ, շուտով նոր տեսահոլովակ եք ներկայացնելու: Կպատմե՞ք, թե երբ եք նախատեսում հանձնել այն հանդիսատեսի դատին:


-Արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր տեսահոլովակիս համար, որը կնկարահանենք ամռանը, իսկ արդեն աշնան սկզբին այն կհանձնեմ իմ սիրելի հանդիսատեսին: Երգը, որն ընտրել եմ տեսահոլովակի համար, կոչվում է «Մի մոռանա քո ազգին», այն ես մի քանի համերգների ընթացքում ներկայացրել եմ արդեն:

 

Այս երգը գրել և ինձ է նվիրել ամերիկահայ ստեղծագործող Լէոն Գաթրջյանը: Երգն ինձ շատ հոգեհարազատ է, երգի մեջ և՛ սեր է, և՛ հայրենիք կա, ինչի արդյունքում շատ հավանեցի և որոշեցի տեսահոլովակով այն ներկայացնել: Ի դեպ, բացի տեսահոլովակից, հիմա աշխատում եմ նաև ալբոմի վրա, որը ևս աշնանը կներկայացնեմ:

 

Շարունակությունը` այստեղ: