Այսօր Երեխաների պտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ հուզիչ գրառումն է կատարել.«Մեծ անհամբերությամբ եմ սպասում այն օրվան,երբ կյանքս կլցվի լիարժեք երջանկությամբ։

 

Երբ մի փոքրիկ մարդուկի շուրթերից լսելով «մամա» բառը, աշխարհն իմը կդառնա։Երբ վերջապես կհասկանամ,թե որն է յուրաքանչյուր կնոջ իրական առաքելությունն այս կյանքում։Ու միայն այդժամ կիմաստավորվի կյանքս ու կրկին անգամ կհամոզվեմ նրանում,որ մարդու իսկական հարստությունն ու լավագույն ստեղծագործությունն իր երեխաներն են։


Իմ կյանքի 3 արև՝ Անուլիկ,Վալիկ և Լիկա,շնորհակալ եմ,որ դուք կաք։Ձեր շնորհիվ ոչ միայն մանկանում եմ ու լցվում ջերմությամբ,այլ նաև զգում եմ թե ինչ ասել է մայրական բնազդը։Մեր կյանքը սկսվում է հենց ձեր ծննդով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը...»