Skandalist-ը գրում է.



Էկրաններից այն կողմ հայկական շոու բիզնեսը թվում է հաշտ ու համերաշխ, բոլոր երեկույթներին իրար հետ շատ ջերմ են, ինչպես ասում են՝ «պաչելով» են իրար բարևում, բայց իրականությունն այլ բան է փաստում. երբ հերթը հասնում է վեճերին, նրանք ոչ մեկի չեն խնայում: Հետաքրքիրն այն է, որ վեճերի արդյուքնում փորձում են էլ ավելի ինքնահաստատվել մեկը մյուսի հաշվին: Ախր փորձեք գտնել ինքնահաստատման այլ տարբերակներ, և մի բան էլ ձեր կոնֆլիկները ոչ թե լուծեք համացանցային տարբերակով, այլ գուցե մի բաժակ սուրճ ըմպելով:


Եվա Ռիվաս և Նադեժդա Սարգսյան


Այն շրջանում, երբ Քիմ Քարդաշյանը Հայաստանում էր, մեր հայ աստղերն առիթը բաց չէին թողնում մեկնաբանելու նրա այցը: Ոմանք ոգևորված էին, ոմանք էլ նեղվել էին, որ այդ շրջանում նրանք հետին պլան էին մղվել: Երգչուհի Եվա Ռիվասը մտածեց-մտածեց և այսպես գրեց. «Ինձ համար Քիմ Քարդաշյանը մեծատառով մարդ է, որքան վատ բաներ ասեցին այս աղջկա հասցեին, ովքեր որ տեսել էին նրա տնային պոռնոն: Ամոթ, մահացու խայտառակություն: Որքան վատ բաներ ասեցին նրա մասին, որ նա մերկացել էր GQ ամսագրի համար: Նա երիտասարդ է, հարուստ, գեղեցիկ, սեքսուալ, ազդեցիկ, հետաքրքիր, ով հայտնի է ամբողջ աշխարհում: Բայց դուք նրա վրա կեղտ եք շպրտում: Բայց և այնպես, նա այնպիսի է, ինչպիսին որ կա: Նա ժամանեց Երևան, և ողջ Հայաստանը ծնկի իջավ նրա առջև:

 

Վազում էին մարդիկ, ինպես խավարասերները, օդանավակայանում վազում էին նրա հետևից, ասես թե նա երկրորդ Հիսուսն է: Արդեն երկրորդ օրն է, որ բոլոր ԶԼՄ-ները շան պես վազում են նրա հետևից և հետևում նրա ամեն քայլին: Այդ ամենը նա տեղադրվում է ինստագրամում, ֆեյսբուքում, բոլոր իրական և ոչ իրական սոցցանցերում և հոդվածներում: Սիրում եք կամ չեք սիրում, ընդունում եք կամ չեք ընդունում: Եղեք բնական և ոչ կեղծ, մի՛ գործեք ամբոխի ազդեցության տակ: Քիմն աստղ է, և եթե նա այստեղ է, ապա դուք հեզ եք նրա հետ, իսկ եթե այստեղ չէ, ապա ցեխ եք շպրտում նրա վրա: Յախք:

 

Հուսով եմ, որ անկարկս հասկանալի է: Ես այլևս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար, որովհետև ես գիտեմ, որ եթե փոքր ինչ սխալվեմ, այստեղ շները կուտեն ինձ, ինչպես էժան միս, իսկ հետո կմոռնանան այդ մասին, երբ ես ինչ-որ լավ բան կանեմ: Ես չեմ պատրաստվում փոխել իմ կարծիքը, այդ իսկ պատճառով մեր ճանապարհները տարբեր են, ընկերնե՛ր: Երբ նկարահանեմ տնային պոռնո, այդ մասին կտեղեկացնեմ, որպեսզի խոսելու բան ունենաք: Քիմը պայծառ աստղ է՝ չնայած նրա ձայնի և այլ տաղանդների բացակայությանը: Եվ իմ կարծիքը նրա նկատմամբ չեմ փոխի, նույնիսկ ամենավատ արարքից: Ես հուսով եմ, որ իմ բոլոր ակնարկները ճիշտ ընկալվեցին»:

 

Շարունակությունը` այստեղ: