Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Կարծես երեկ էր,երբ առաջին անգամ այցելեցի դպրոց,չհասկանալով որ կյանքիս այդ փուլը հիշելու եմ ընդմիշտ։Անցել է ուղիղ 10 տարի,բայց ցանկությունս նույնն է՝վերադառնալ դպրոցական տարիներ,ուր ամենամեծ հոգսը թերևս դաս սովորելն էր ։)
Սիրելի դպրոցականներ մի մտածեք շուտ մեծանալու և դպրոցն ավարտելու մասին,այլ վայելեք ձեզ տրված յուրաքանչյուր ուսումնական օր,որն անգին է։Սիրեք,հարգեք և երբեք մի մոռացեք ձեր ուսուցիչներին,որոնց դերը ձեր կյանքում շատ մեծ է։Իսկ բոլոր այս տարվա շրջանավարտներին շնորհավորում եմ ու ցանկանում ԲԱՐԻ ԵՐԹ։
Հ.Գ.Նկարում իմ դասղեկն է՝ընկեր Կոստանյանը,ում անչափ շնորհակալ եմ ոչ միայն իմ դասղեկը լինելու համար,այլև միշտ իմ ուժերին հավատալու,մշտապես ինձնով հպատանալու,չափից շատ ինձ սիրելու ու երես տալու համար,չնայած նրան որ իր առարկայից ես այդքան էլ լավ չէի ։))
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԻՄ ՄՇՏԱՊԵՍ ՉԾԵՐԱՑՈՂ ՈՒ ԱՆՇԱՓ ՔՆՔՈՒՇ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ»: